Ռուսաստանցիները հավատում են, որ Արեւմուտքի քննադատությունը նպատակ ունի փլուզել երկիրը

Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունն (87 տոկոսը) այն կարծիքին Է, որ Ռուսաստանին հասցեագրված Արեւմուտքի քննադատությունը պայմանավորված Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի անկախ քաղաքականությամբ եւ ուղղված է երկրի իրադրության ապակայունացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցման տվյալները:

Ըստ սոցիոլոգների տվյալների՝ Ռուսաստանի նախագահի հասցեին արեւմտյան քաղաքական գործիչների քննադատությունը թերթերում, հեռուստատեսությամբ կամ Համացանցում լսել Է հարցվածների 52 տոկոսը, ընդ որում նրանք, ովքեր օգտվում են տեղեկատվության արտասահմանման աղբյուրներից՝ նկատելիորեն ավելի հաճախ, քան մնացածները (համապատասխանաբար՝ 60 տոկոս եւ 48 տոկոս): Այն մարդկանց ճնշող մեծամասնությունը, ում նմանօրինակ հայտարարություններ են հանդիպել, դրանք ընդհանուր առմամբ համարում Է չհիմնավորված (87 տոկոս): Նույնքան հարցվածներ Էլ՝ 87 տոկոս, վստահ են, որ դրանք պայմանավորված են Պուտինի անկախ քաղաքականությամբ: Ռուսաստանցիները կարծում են, որ Ռուսաստանի եւ նրա ղեկավարության քննադատությունը երկրի իրադրությունն ապակայունացնելու նպատակ Է հետապնդում (87 տոկոս): Հարցման մասնակիցների միայն 4 տոկոսն Է հավատում, որ Արեւմուտքն այդ հայտարարություններով ձգտում Է բարելավել իրադրությունը: Հարցվածների եւս 82 տոկոսը համոզված Է, որ Պուտինի քաղաքականությունը դատապարտողները ցանկանում են փլուզել ռուսական պետությունը:

ՀԿՈւՀԿ-ի համառուսաստանյան հարցումն անցկացվել Է հոկտեմբերի 25-26-ին: Հարցմանը 1600 մարդ Է մասնակցել Ռուսաստանի 42 մարզերի, երկրամասերի ու հանրապետությունների 130 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում