Ադրբեջանը դժվարությամբ է բավարարում բենզինի ներքին պահանջարկը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) չի կարող բենզին մատակարերլ Ղազախստան` դրա համար անհրարժեշտ ծավալներ չունենալու պատճառով: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է SOCAR-ի աղբյուրը:

Աղբյուրը նշել է, որ SOCAR-ի հիմնական խնդիրը նախ և առաջ նավթամերքներով ներքին պահանջարկի բավարարումն է:

«Մենք բենզինի ազատ ծավալներ չունենք Ղազախստանին վառելիք մատակարարելու առաջարկը բավարարելու համար: Արտահանվել կարող է միայն ավտոմոբիլային բենզինի ավելցուկը: Այսօրվա դրությամբ նման ծավալներ չկան Ադրբեջանում, և երկրում արտադրվող ամբողջ բենզինը, գործանականորեն, մատակարարվում է ներքին շուկա», -նշել է աղբյուրը:

Ղազախստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ուզաքբայ Կարաբալինը հայտարարել է, որ երկրում վառելիքա-քսուկային նյութերի պակասը լրացնելու համար «ՂազՄունայԳազ» ազգային ընկերությունը դիտարկում է Ադրբեջանից և Թուրքմենստանից բենզին ներկրելու հնարավորությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում