Կառուցապատողների հայկական ասոցիացիան շարունակում է ընդլայնել համագործակցությունների շրջանակը

Կառուցապատողների հայկական ասոցիացիան շարունակում է ընդլայնել համագործակցությունների շրջանակը

Սեպտեմբերի 17-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հուշագրի ստորագրում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիա» ՀԿ-ի միջև, որի համաձայն կողմերը պատրաստակամություն են ստանձնում ակտիվ համագործակցելու քաղաքաշինության, կառուցապատման, անշարժ գույքի շուկայի կանոնակարգման բնագավառներում: Այս մասին հայտնում է Estatenews.am-ը։

Հուշագիրը նպատակաուղղված է լինելու վերոնշյալ բնագավառներում երկու կառույցների ջանքերի մեկտեղմանը, իրավական և պայմանագրային դաշտի արդյունավետության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության իրականացման ապահովմանը:

Այս հուշագրի կնքմամբ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտը կմիավորեն իրենց ներուժն ու ռեսուրսները՝ միասին հաղթահարելով ոլորտում առկա մարտահրավերները։

Այս համագործակցությունից կշահեն նաև կառուցապատմամբ և անշարժ գույքով հետաքրքրված շահառուները, քանի որ մատուցվող ծառայությունները կլինեն ավելի որակով և հուսալի։

Մանրամասները տեսանյութում՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում