ԱՄՆ կոնգրեսում կոչ են անում Թրամփի անվտանգությունն ապահովել ինչպես գործող նախագահինը
18/09/2024 21:58
Նմանատիպ
ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ մահափորձից հետո գաղտնի ծառայություններից պահանջել են ապահովել քաղաքական գործչի անվտանգությունն այն նույն մակարդակով, ինչպես ապահովում են նախագահ Ջո Բայդենի համար։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Կոնգրեսականներն ընդգծել այն ռեսուրսների ակնհայտ պակասը, որոնք ուղղված են Գաղտնի ծառայության կողմից Թրամփին պաշտպանելուն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվտանգության աշխատակիցները չեն կարողացել պատշաճ կերպով ապահովել քաղաքական գործչի անվտանգությունը նրա դեմ երկու մահափորձերի ընթացքում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 15-ին և հուլիսի 13-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում