Ադրբեջանը երկարաձգել է հերթական քաղբանտարկյալի կալանքի ժամկետը
29/10/2014 17:53
Նմանատիպ
Ադրբեջանցի իրավապաշտպան և պատմաբան Արիֆ Յունուսի կալանքի ժամկետը 4 ամսով երկարաձգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին որոշում է կայացրել Նասիմանի դատարանը:
Որպես կալանքի երկարաձգման պատճառ է ներկայացվել այն, որ գործի առնչությամբ բոլոր փաստերը չեն հետաքննվել, և կան նաև չհարցաքննված վկաներ:
Արիֆ Յունուսը, ինչպես և նրա կինը` Լեյլան, մեղադրվում են տարբեր հանցագործությունների, այդ թվում` պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսելու մեջ:
Մի քանի օր առաջ երկարաձգվել էին նաև քաղբանտարկյալներից երկուսի` Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լեյլա Յունուսի և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի կալանքի ժամկետները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում