ԵԽ-ն եվրոպական զենքով ՌԴ տարածքին հարվածելու թույլտվություն է տվել Ուկրաինային
Նմանատիպ
ԵԽ-ն բանաձև է ընդունել, որով ուկրաինական զինված ուժերին թույլատրվում է անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել ՌԴ տարածքին։ Այդ մասին հայտնում է ԵԽ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նման բանաձև ընդունելու որոշումը կայացվել է Ստրասբուրգում կայացած նստաշրջանին՝ հինգշաբթի օրը, ձայների մեծամասնությամբ։ Բանաձևին կողմ են քվեարկել 425, դեմ՝ 131 պատգամավոր։ Եվս 63 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
«ԵԽ-ն անդամ-երկրներին հորդորում է անհապաղ վերացնել Ուկրաինային մատակարարված արևմտյան զենքերի վրա առկա սահմանափակումները, որոնք վերաբերում են ՌԴ տարածքի վրա օրինական ռազմական նպատակով կիրառվելուն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պատգամավորներն ընդգծել են, որ գործող սահմանափակումները խոչընդոտում են Ուկրաինային՝ կարողությունների չափով իրականացնել ինքնապաշտպանություն և երկիրը կախվածության մեջ են գցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Հւոնգարիայի ԱԳՆ ղեկավար Սիյարտոն հայտարարել էր, որ Բուդապեշտին անհանգստացնում է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռներով հարվածելու թույլտվության տրամադրումը։ Դա, ըստ նրա, մեծացնելու է էսկալացիայի հնարավորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում