Դեւիդ Քեմերոնին ու նրա որդուն չեն սպասարկել քաղաքային վարսավիրանոցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, որն իր որդուն քաղաքային վարսավիրանոց Էր բերել մազերը կտրելու, հրաժարվել են սպասարկել այն պատճառաբանությամբ, որ բոլոր վարպետներն զբաղված են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Telegraph լոնդոնյան թերթին:

Վարսավիրանոց այցելելու անհրաժեշտություն Էր առաջացել այն բանից հետո, երբ վարչապետի անձնական վարսավիրը՝ մայրաքաղաքի հայտնի ոճաբան Լինո Կարբոսիերոն, հրաժարվել Էր Լոնդոնից գնալ Չեքերս, որտեղ բնակվում Է վարչապետը: Կարբոսիերոն Քեմերոնին սպասարկում Է Լոնդոնի Դաունինգ Սթրիթ 10 նստավայրում:

Հայտնի Է, որ մազերը կտրելը Քեմերոնի վրա նստում Է 145 դոլար: Կարբոսիերի ծառայություններից օգտվող նշանավոր անձանց ցուցակում են՝ Պոլ Մաքարտնին, Դասթին Հոֆմանը եւ Քայլի Մինոուգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում