Ոստիկանությունը զգուշացնում է
19/09/2024 18:26
Նմանատիպ
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը և զգուշացնում՝ դա կեղծ տեղեկատվություն է։
«Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն:
Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»-ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում