ՀԷՑ-ն ուզում են խլել․ գործի են անցել․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ խմբակցությունն այսօր ԱԺ-ում քննարկում է «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները»։ Հրավիրվել են տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Մոտ 10 օր առաջ ՔՊ-ն նրանց կրկին կանչել էր ԱԺ՝ փակ ֆորմատով Վահե Ղալումյանի հանձնաժողովում քննարկման։ Գրել էինք, որ իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը ռուսահպատակ Սամվել Կարապետյանից` «Տաշիր գրուպից» խլելու հարցը։ Վերջին շրջանում հաճախակի դարձած հոսանքազրկումները, հակառուսական տրամադրությունները նպաստում են այդ գործընթացին։ Նախ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում էին այդ հարցը բարձրացրել, թե ինչու պետք է ՌԴ քաղաքացին տնօրինի ՀՀ էլցանցերը, մենաշնորհ ունենա, ապա Բաղրամյանին ու Սանոսյանին էին հրավիրել: Բաղրամյանը փաստարկներ էր ներկայացրել, որից հետո թվում է՝ պետք է հարցը փակվեր: Ասել էր, որ պետության աջակցության, ՀԷՑ-ը սուբսիդավորելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանան փոխել մաշված ենթակառուցվածքները:
Սակայն, փաստորեն, իշխանությունը որոշել է մինչեւ վերջ գնալ․ հիմա էլ բաց քննարկում են կազմակերպել, որ ՀԷՑ-ը խլեն սեփականատիրոջից, եւ դա անում են օրենսդիր մարմնի միջոցով։ Երեկ էլ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էր լայվ մտել, թե՝ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների մասին գրեք իմ էջում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում