Ո՞րն է Ուկրաինայում խաղաղության միակ երաշխիքն ըստ ՆԱՏՕ-ի
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կարշիքով՝ Ուկրաինայում տևական խաղաղության և անվտանգության երաշխիքը կարող է դառնալ վերջինիս անդամակցությունը դաշինքին:
«Ուկրաինայում կայուն խաղաղության չի հաջողվի հասնել առանց ՆԱՏՕ-ին նրա անդամակցության։ Մեր դռները բաց են, Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ, վաղ թե ուշ կբարձրանա խաղաղ պայմանավորվածությունների հարցը։ Կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է Ուկրաինային ապահովել զենքով, ինչպես նաև անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Կարելի է խոսել այն մասին, թե ինչպես դրանք կձևակերպվեն, բայց այդ զենքերը պետք է տրամադրեն առաջատար դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը։ Լավագույն երաշխիքը կլինի ՆԱՏՕ-ին անդամակցությունը և Ուկրաինայում ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի տարածումը», – ասել է նա գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նաև ստանալ դաշինքի բոլոր անդամների միաձայն հավանությունը և ավարտել զինված հակամարտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում