ԵԽ բանաձևը կարող է հանգեցնել միջուկային պայթյունի և 3-րդ համաշխարհային պատերազմի
Նմանատիպ
Եվրախորհրդարանի բանաձևը, համաձայն որի Կիևին կթույլատրվի արևմտյան զենքերով հարվածելու Ռուսաստանի տարածքներին, ուղղված է երրորդ համաշխարհային պատերազմի հրահրմանը։ Այս մաին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
«Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը հաստատում է ագրեսիվ ռուսատյացության քաղաքականության շարունակականությունը և ուղղված է երրորդ համաշխարհային պատերազմի հրահրմանը, ինչպես նաև միջուկային հակամարտության ռիսկի բարձրացմանը»,-նշել է Սլուցկին։
Խորհրդարանականը ընդգծել է, որ ԵԽ անդամները պետք է ավելի լավ գիտակցեն հնարավոր աղետալի հետևանքները, որոնք կարող են հետևել այդ բանաձևի ընդունմանը: Միաժամանակ Սլուցկին նշել է, որ քանի որ Եվրախորհրդարանի բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում, դա «դեռևս փրկում է հին աշխարհը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում