Բեմում կլինեն Բագրատ Սրբազանն ու շատ երիտասարդներ․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վաղը՝ սեպտեմբերի 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Բագրատ Սրբազանի կազմակերպած հավաքը՝ պայքարող ակտիվի մասնակցությամբ։ Չնայած դահլիճում մոտ տասը հազար մարդ է տեղավորվում, սակայն ընդդիմությունը վստահ է, որ դահլիճը կլցնեն։ Բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները, այդ թվում` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, իրենց թիմակիցներին հորդորել են մասնակցել այդ հավաքին: Թեեւ եթե այդքան մեծ բազմություն էր հավաքվելու` ինչու հավաքը բացօթյա չեն անում, հասկանալի չէ:
Միջոցառման մեկնարկը կտրվի 15.00-ին, եթե ֆորս-մաժորային իրավիճակ չառաջանա: Միայն Սրբազանի ելույթն է նախատեսվում, բեմում նրա թիկունքում կանգնած կլինեն երիտասարդներ, որոնք կխորհրդանշեն, որ եթե իշխանությանը հաջողեն փոխել, ապա ապագա իշխանությունը կազմված կլինի նման երիտասարդներից, այլ ոչ թե որեւէ քաղաքական ուժից կամ հանրությանը հոգնեցրած հին դեմքերից։ Հավաքից հետո երթով կշարժվեն դեպի Եռաբլուր։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում