ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է ՀՀ տեղափոխել միայն իրենց պատկանող iPhone 16-երը
23/09/2024 14:48
Նմանատիպ
Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում է տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող iPhone 16 մոդելի բջջային հեռախոսները։
«Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց Հայաստանի Հանրապետությունում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում անուղղակի եղանակով կարող են ներգրավել նաև Ձեզ»,-ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կոմիտեն նաև հայտնում է, որ մաքսային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված մաքսային հսկողություն՝ զարտուղի ճանապարհներով առևտրային նշանակության բջջային հեռախոսների Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կանխարգելելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում