Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի կողմից իր օդային սահմանը խախտելու մասին
23/09/2024 15:03
Նմանատիպ
Ճապոնիայի իշխանությունները պնդում են, որ ռուսական ավիացիան խախտել է իր օդային սահմանը Հոկայդո կղզու հատվածում։
Նման հայտարարությամբ է հանդես եկել կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմաս Խայասիn։ Ինչպես նշում է ТАСС գործակալությունը, վերջինս ներկա դրությամբ փոխարինում է վարչապետ Ֆումիո Կիսիդուին, ով պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում։
«Երեք անգամ մեր երկրի օդային տարածք ներխուժում ենք արձանագրել։ Այդ պատճառով ինքնապաշտպանության ուժերը՝ հրթիռները օդ են բարձրացվել»,-լրագրողներին ասել է նա ու վստահեցրել, որ ի պատասխան կատարվածի՝ հստակ արձագանք կլինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում