Իսրայելական օդուժն առավոտից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին

Իսրայելական օդուժն առավոտից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին

Իսրայելի օդուժը մասսայաբար հարվածներ է հասցնում Լիբանանի հարավային ու արևելյան շրջաններին։ Այդ մասին հայտնում է Euronews-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։ Հաղորդվում է, որ  առավոտվանից իսրայելական ավիացիան մի քանի տասնյակ հարվածներ է հասցրել տարբեր ուղղություններով՝ հիմնականում թիրախավորելով Լիբանանի արևելյան հատվածը։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին պնդել է, թե հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ»-ին պատկանող օբյեկտներին, բայց դեռևս մանրամասներ չի հայտնել։ Միայն նշվում է, որ այդ հարվածներն Իսրայելին հասցվելիք հարվածները կանխարգելելու համար են։

Նշենք, որ անցած օրերին Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը բազմիցս են հարվածներ հասցրել միմյանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում