SpaceX ընկերությունը մտադիր է Մարս ուղարկել անօդաչու տիեզերանավեր
Նմանատիպ
Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերությունը պլանավորում է երկու տարի հետո Մարս ուղարկել 5 տիեզերանավ՝ ընդ որում չփորձարկված։ Ինչպես գրում է Kommersant-ը, Մասկը մանրամասնել է, որ խնդիրների դեպքում ևս երկու տարով կհետաձգեն արձակումը։
«Եթե բոլոր տիեզերանավերը բարեհաջող վայրէջք կատարեն, ապա չորս տարի անց կիրականացվեն փորձնական թռիչքներ»,-X-ի իր էջում գրել է Մասկը։
Նա նաև նշել է, որ SpaceX-ը տիեզերական ճանապարհորդությունները հասանելի դարձնելու ցանկություն ունի և ըստ այդմ՝ նպատակ կա հետագայում հազարավոր տիեզերանավեր ուղարկել Կարմիր մոլորակ։
Նշենք, որ մարտ ամսին տեղի է ունեցել Starship տիեզերական տրանսպորտային համակարգի փորձնական արձակումը։ Ենթադրվում է, որ հիբրիդ հրթիռ-կրիչը կարող է Երկրի ուղեծիր և Լուսին հասցնել տասնյակ տոննաներով բեռ։
Հսկա տիեզերանավը կարող է նաև ծառայել որպես ուղեծրային կայան, քանի որ չափերով համապատասխանում է Միջազգային տիեզերակայանին։