Իսրայելը կներխուժի Լիբանան
Նմանատիպ
Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության Լիբանանում՝ նպատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի երկու երկրների սահմանից հյուսիս, հայտնում է բրիտանական «Economist» ամսագիրը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։
«Ռազմական աղբյուրների համաձայն, Իսրայելը պատրաստվում է նաև ցամաքային հարձակման, որը ներառելու է մի քանի մղոն երկարությամբ տարածքի գրավում սահմանից հյուսիս», – գրում է ամսագիրը։
Նախապատրաստական աշխատանքներին մասնակցող իսրայելցի պահեստազորի սպան հայնել է ամսագրին, որ ցամաքային գործողության պլանները պատրաստ են, սակայն դրանց իրականացման համար դեռևս բավարար ուժեր չկան։
Հրատարակությունը նշում է նաև, որ Իսրայելի ռազմական և քաղաքական վերնախավերում կան տարաձայնություններ. որոշները պնդում են ավելի արագ էսկալացիայի վրա՝ առաջարկելով օգտվել «Հեզբոլլահ» շարժման շրջանում տիրող խառնաշփոթից, իսկ մյուսները խորհուրդ են տալիս ավելի զգուշավոր մոտեցում՝ նպատակ ունենալով ստիպել շարժմանը նահանջել, գրում է ամսագիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում