Telegram-ը IP հասցեներ և հեռախոսահամարներ կփոխանցի իշխանություններին
23/09/2024 18:21
Նմանատիպ
Telegram-ը IP հասցեներ և հեռախոսահամարներ կփոխանցի իշխանություններին, եթե նրանք հիմնավոր և օրինական հարցում ուղարկեն: Պավել Դուրովը հայտարարել է, որ մեսենջերը ստիպված է եղել փոխել գաղտնիության քաղաքականությունը։
Նրա խոսքով ՝ օրինախախտները չարաշահել են մեսենջերի որոնումը՝ ապօրինի ապրանքների եւ կոնտենտի առաջխաղացման համար։ Խնդրահարույց արդյունքների մեծ մասը մոդերատորներն արդեն հեռացրել են, և նոր միջոցները պետք է վախեցնեն հանցագործներին:
«Telegram-ում որոնումը նախատեսված է ընկերներ և նորություններ գտնելու համար, այլ ոչ թե անօրինական ապրանքներ և ծառայություններ գովազդելու համար», – նշել է Դուրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում