Թրամփը հայտարարել է իր անելիքների մասին, չընտրվելու դեպքում
Նմանատիպ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե այս ընտրություններում պարտվի, ապա 2028 թվականին չի առաջադրվի:
«Ոչ, ես այդպես չեմ կարծում, չեմ կարծում, որ դա տեղի կունենա։ Ես դա առհասարակ չեմ տեսնում», – նշել է Թրամփը:
Թրամփը դարձել է ԱՄՆ-ի ամենածեր նախագահի թեկնածուն, քանի որ ընտրապայքարից դուրս է եկել գործող նախագահ Ջո Բայդենը։ Հաղթանակի դեպքում Հանրապետականը կարող է Բայդենից խլել ամենածեր ամերիկացի առաջնորդի տիտղոսը։ Թրամփը 78 տարեկան է, ինչպես գործող նախագահը 2020 թվականին, սակայն նա ծնվել է հունիսին, իսկ ԱՄՆ ներկայիս առաջնորդը՝ նոյեմբերին։ Այսպիսով, եթե Թրամփը հաղթի ընտրություններում, նա կդառնա ԱՄՆ-ի նախագահ՝ մի քանի ամիս մեծ լինելով, քան Բայդենը իր երդմնակալության պահին։ Սա Թրամփի երկրորդ ժամկետը կլինի, ուստի նա այլևս չի կարողանա նորից առաջադրվել նախագահի պաշտոնի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում