ԱՄՆ-ն ռազմական նոր ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք
24/09/2024 17:01
Նմանատիպ
Վաշինգտոնը փոքր թվով զինվորականներ կուղարկի Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Պենտագոնին:
«Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին, անվտանգության նկատառումներից ելնելով, մենք ուղարկում ենք լրացուցիչ փոքր զինվորական խմբավորում՝ տարածաշրջանում արդեն առկա ուժերին աջակցելու համար», – հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Անվտանգության հետ կապված պատճառներով նա հրաժարվել է տրամադրել մանրամասներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում