Թույլատրե՞լ է Գերմանիան հարվածել Ռուսաստանի տարածքներին
24/09/2024 21:38
Նմանատիպ
Գերմանիան չի համոզի արևմտյան երկրներին թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերին հեռահար զենքով հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող տարածքներին: Այս մասին հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Բեռլինը չի համոզի այլ երկրներին հանել սահմանափակումները, և դրա համար մենք լուրջ պատճառներ ունենք», – ասել է նա:
Շոլցը նաև նշել է, որ Գերմանիան չի պատրաստվում Ուկրաինայի զինված ուժերին թույլ տալ հարվածել գերմանական զենքով Ռուսաստանի տարածքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում