Չեխիան հանդես էլ եկել Ուկրաինային ուղղված հորդորով
24/09/2024 22:31
Նմանատիպ
Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է լինեն ավելի իրատեսական և համակերպվեն որոշ տարածքների կորստի հետ՝ ընթացիկ հակամարտության հետևանքով: Այս մասին գրել է Նյու Յորք թայմսը:
«Ուկրաինան պետք է լինի ավելի իրատեսական: Հակամարտության ամենահավանական արդյունքը կլինի այն, որ որոշ տարածքներ կմնան Ռուսաստանի վերահսկողության տակ», — նշել է չեխ առաջնորդը:
Միևնույն ժամանակ, Պավելն ընդգծել է, որ այժմ այն պահն է, երբ Կիևն ու նրա աջակիցները «պետք է առերեսվեն իրականությանը և համապատասխան որոշումներ կայացնեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում