Նյու Յորքում կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Նյու Յորքում կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանն այդ մասին հայտնել է Telegram–ում։
Փաշինյանը հանդիպումից լուսանկարներ է հրապարակել, սակայն քննարկված հարցերի մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով գտնվում է ԱԱՄՆ—ում` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Նշենք նաև, որ հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմը, իսկ Փաշինյանի աշխատակազմը սպասվող հանդիպման մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում