Մեր համագործակցությունը ներառում է նաև պաշտպանական գնումներ. Կիպրոսի ՊՆ ղեկավար
Նմանատիպ
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հանդիպել են ՀՀ ՊՆ վարչական համալիրում, քննարկել պաշտպանական համագործակցության զարգացման և անվտանգային հարցերը։
«Ամրագրեցինք, որ թեև պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու»,- հանդիպումից հետո համատեղ ճեպազրույցի ընթացքում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանի փոխանցմամբ՝ կարևորվում է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, որը միտված է մարտահրավերներին դիմակայելու պատրաստությանը։
Ըստ Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասայի՝ պետք է ընդլայնել համատեղ զորավարժությունների ձևաչափը, ինչպես նաև ռազմակրթական ոլորտի համագործակցությունը։
Նա գերազանց է գնահատել հայ–կիպրական հարաբերությունները, շնելով, որ Կիպրոսը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում