Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը տոնում է Հայաստանում գործունեության 10 տարին
Նմանատիպ
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը տոնում է Հայաստանում գործունեության 10 տարին։ Այս ընթացքում Ամունդի-Ակբան բազմաթիվ մարտահրավերներ է հաղթահարել՝ Հայաստանի ակտիվների կառավարման ոլորտի թափանցիկությունն ու զարգացումը խթանելու ճանապարհին։
Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 517 մլրդ ՀՀ դրամ ակտիվներ, որոնք պատկանում են 495,000 մասնակիցների։
517 մլրդ ՀՀ դրամ ակտիվների 65%-ը ներդրվել է Հայաստանում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է ամբողջ աշխարհում։ Ամունդի-Ակբան առաջին ներդրումն իրականացրել է 2014 թվականի մարտի 11-ին, երբ երեք ֆոնդերի համար մեկ փայի զուտ ակտիվների արժեքը սահմանվել է 1000 ՀՀ դրամ: Մեկ տասնամյակ անց դրանք ավելի քան կրկնապատկվել են՝ 1000 դրամից հասնելով մինչև 2081-2204 ՀՀ դրամի։
Ամունդի-Ակբան գործում է ակտիվների կառավարման համաշխարհային լավագույն փորձի հիման վրա՝ օգտագործելով ֆրանսիական Ամունդիի լայնածավալ վերլուծական ռեսուրսները տեղական շուկաները գնահատելու և ապահով ներդրումներ իրականացնելու համար:
Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում ֆինանսական գրագիտությունը խթանելու նպատակով նախատեսում է հիմնել Ամունդի-Ակբա ակադեմիան: Նախաձեռնությունը, որի հիմքում ընկած է ֆրանսիական Ամունդի ակադեմիայի, ինչպես նաև եվրոպական երկրների լավագույն փորձը, նպատակ ունի ուսանողներին տրամադրել գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտական կատարելագործման համար:
Նախաձեռնության շրջանակում հայաստանյան բուհերի հետ փոխըմբռնման հուշագրեր և գործընկերային համաձայնագրեր կկնքվեն։
Մանրամասները՝ տեանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում