Դոնալդ Թրամփը հրաժարվել է հանդիպել Զելենսկուն

Դոնալդ Թրամփը հրաժարվել է հանդիպել Զելենսկուն

ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Թրամփն Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպում չի ունենա։ Այդ մասին գրում է Associated Press-ը։

Գործակալությանը Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչն ասել է, որ նման հանդիպում նախատեսված չէ։ Ավելի վաղ, սակայն, ուկրաինական պաշտոնական դեմքերը պնդում էին, թե Զելենսու հանդիպումների շարքում նաև Թրամփի հետ հանդիպում է նախատեսված։

Զելենսկին, իր հերթին, երբ հայտարարել է ՄԱԿ-ի 79-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու մտադրության մասին, հայտնել է երկրի նախագահին՝ Բայդենին ու երկու թեկնածուներին՝ Քամալա Հարրիսին ու Դոնալդ Թրամփին իր «հաղթանակի պլանը» ներկայացնելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում