Սպասվում է եռակողմ հանդիպում՝ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն

Սպասվում է եռակողմ հանդիպում՝ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով․ «Հանդիպումը տեղի է ունենալու, որպեսզի առաջ մղվի այն, ինչը համարվում է խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ»»։

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս պահին գտնվում են Նյու Յորքում ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին:

Վերջին անգամ նրանք հանդիպել են Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում