WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել

WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել

WhatsApp մեսենջերը մշակողներն ակտիվորեն աշխատում են նոր գործառույթ ներդնելու ուղղությամբ․ վերջինն ավտոմատ կերպով կարգելափակի անծանոթ օգտատերերից ստացված բովանդակությունը։ 

WABetaInfo-ի տեղեկություններով՝ նշված գործառույթն արդեն հասանելի է  հետևյալ համարով Android-ի բետա տարբերակի օգտատերերին՝ 2.24.20.16։

Նորամուծության հիմնական նպատակը սպամի դեմ պայքարն է, որը կարող է մեսենջեր լցվել անծանոթ օգտատերերի կողմից։ Բետա տարբերակում նոր ավելացված գործառույթը գտնելու համար անհրաժեշտ է «Կարգավորումներից» գտնել «գաղտնիություն» կետը, հետո մենյուից ընտրել «Ընդլայնում» կետն ու ակտիվացնել «Արգելափակել անծանոթ օգտատերերից ստացված նամակները» հրահանգը։

Նշվում է, որ համակարգը կարգելափակի հաղորդագրությունները ոչ լրիվությամբ, որպեսզի չբացառվի օգտակար, բայց ընկեր չհանդիսացող օգտատիրոջից նամակ ստանալու հնարավորությունը։

Նշվում է նաև, որ նորամուծությունն էականորեն կկրճատի  սպամ-հաղորդագրությունների թիվը, բայց միևնույն ժամանակ նաև տարբեր «ձեռնտու» առաջարկներ կառաջակի՝ գովազդների տեսքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում