Հայաստանում կանցկացվեն պահեստազորի հավաքներ
26/09/2024 11:29
Նմանատիպ
Հոկտեմբերի 15–ից դեկտեմբերի 20-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններ ունենալով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է նաև, որ վարժական հավաքների անցկացման նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում