Մարզերում որոշ դպրոցներ կփակվեն
Նմանատիպ
Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում երկուական դպրոցներ կմիաձուլվեն։ Միաձուլման վերաբերյալ կառավարության որոշման նախագծերը ներառված էին այսօրվա կառավարության հերթական նիստի օրակարգում։
2024 թ. հունվարի 1–ի դրությամբ Վայոց ձորի Մոզրովի հիմնական դպրոցին հատկացվել է 100 տեղ, հիմա դպրոցում սովորում է 0 աշակերտ, դպրոցի աշխատողների թիվը 5-ն է, իսկ Արփիի միջնակարգ դպրոցի սովորողների սահմանայի տեղերի թվաքանակը, որը նախատեսվում է միացնել Մոզրովի դպրոցին, 330 է, որտեղ ընթացիկ ուսումնական տարում սովորում է 143 աշակերտ, դպրոցի աշխատողների թիվը 30 է:
Գործադրի մեկ այլ որոշմամբ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցը կմիաձուլվի նույն հատվածում գտնվող միջնակարգ դպրոցին։ Ներկայումս տարրական դպրոցի աշակերտների թիվը 41 է, իսկ աշխատակիցներինը՝ 19: Նույն բնակավայրի միջնակարգ դպրոցը ունի 421 աշակերտ և 68 աշխատակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում