Միջուկային եռյակը մեր անվտանգության երաշխիքն է․ Պուտին
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր միջուկային զսպմանը, հայտարարել է, որ միջուկային եռյակը մնում է պետության և քաղաքացիների անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքը:
«Այսօր միջուկային եռյակը մնում է մեր պետության և քաղաքացիների անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքը, աշխարհում ռազմավարական պարիտետն ու ուժերի հավասարակշռությունը պահպանելու գործիքը», – ասել է նա:
Նախագահի խոսքով, կատարվել է Ռուսաստանի միջուկային ուժերի հնարավոր օգտագործման մոտեցումների խորը և համապարփակ վերլուծություն, դրանց հնարավոր ուղղումներով:
Նախկինում հաղորդվել էր, որ Պուտինը առաջարկել է մի շարք ճշգրտումներ մտցնել Ռուսաստանի միջուկային դոկտրինում՝ կապված միջուկային զենքի կիրառման պայմանների սահմանման հետ: Պետության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դոկտրինի թարմացված տարբերակում Ռուսաստանի դեմ ագրեսիան ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ, կդիտվի որպես նրանց համատեղ հարձակում ՌԴ-ի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում