OpenAI-ում լուրջ փոփոխություններ են սպասվում
Նմանատիպ
Արհեստական բանականության ոլորտում առաջատար OpenAI-ում առաջիկայում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այն կդառնա նաև շահույթ հետապնդող կազմակերպություն։ Բացի այդ, համահիմնադիր Սեմ Ալթմանը կստանա բաժնետոմսերի 7%-ը:
«Վերափոխման իրականացման ժամկետները դեռ հստակեցված չեն, սակայն OpenAI-ի կանոնադրությունը պետք է փոխվի այնպես, որ նյութական օգուտներ ստանալն ուղեկցվի «արհեստական բանականության համակարգերի օգտագործմամբ հասարակությանն օգնելու» առաքելությանը»,-նշում է աղբյուրը։
Ընկերությունը կլքի երեք ղեկավար․ OpenAI-ի տեխնիկական հարցերով տնօրեն Միրա Մուրատին, որն անցյալ տարի կարճ ժամանակով դարձել էր գործադիր տնօրեն, երեկ հայտարարել է պաշտոնը լքելու մտադրության մասին: X սոցիալական ցանցում նա բացատրել է, որ կցանկանար ԱԲ ոլորտում սեփական հետազոտություններն անել։ Ներկայիս գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը երախտագիտություն է հայտնել նախկին գործընկերոջը՝ OpenAI-ի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
«Մինչև հեռանալը Մուրատինպետք է փոխարինող գտնի։ Նա վճռական է տրամադրված իր պարտականությունների սահուն անցումն ապահովելու հարցում, որպեսզի չդանդաղեցնի ընկերության զարգացումը: OpenAI-ում նա աշխատել է վեցուկես տարի»,-գրում է Bloomberg-ը։
Հայտնի է դարձել, որ պաշտոնը կլքի նաև հետազոտությունների բաժնի ղեկավար Բոբ Մաքգրուն, ինչպես նաև նույն բաժնի փոխնախագահ Բարեթ Զոֆը։ Վերջինս միայն նշել է, որ հեռանալու որոշումն իր համար դժվար է եղել և որ նոր հնարավորություններ է փնտրելու ընկերությունից դուրս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում