ԱՄՆ-ն չի աջակցի Իսրայելին
Նմանատիպ
ԱՄՆ-ը չի աջակցում Իսրայելին Լիբանանի դեմ գործողություններում, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սաբրինա Սինգհը:
«Մենք աջակցություն չենք ցուցաբերում նրանց գործողություններին, որոնք առնչվում են Լիբանանին։ Այն աջակցությունը, որը դուք տեսնում եք կամ այն, ինչ տեսնում եք ԱՄՆ զորքերի վերաբերյալ տարածաշրջանում, ուղղված է մեր զորքերի պաշտպանությանը», – ասել է Սինգհը ճեպազրույցի ժամանակ:
Իսրայելական ավիացիան ավելի վաղ զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային և արևելյան բնակավայրերին։ Հարվածի տակ են հայտնվել տասնյակ գյուղեր և մի շարք շրջկենտրոններ։ Մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ վիրավորվել են։ «Հեզբոլլահ» շարժման մարտիկներն իրենց հերթին մի քանի տասնյակ հրթիռներ են արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Լիբանանի կառավարությունն արդեն կոչ է արել ՄԱԿ-ին միջամտել և դադարեցնել Իսրայելի ագրեսիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում