Ֆրանսիան կշարունակի ռազմական օգնությունն Ուկրաինային․ Մակրոն
26/09/2024 20:28
Նմանատիպ
Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային զենք մատակարարել և կօգնի ապահովել երկարաժամկետ անվտանգությունը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մեր ընդհանուր շահն այն է, որ Ուկրաինան որքան հնարավոր է շուտ վերականգնի իր իրավունքները, և երկարաժամկետ խաղաղություն հաստատվի։ Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային զենք մատակարարել: Նա կաջակցի ուկրաինացիների դիմադրությանը և կօգնի նրանց ապահովել անվտանգություն երկարաժամկետ հեռանկարում»,- հայտարարել է Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի իր ելույթում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում