Արևմուտքում ցանկանում են խոսել Պուտինի հետ
Նմանատիպ
Հաղթանակի պլանը, որը ներկայացրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, բավարար համոզիչ չի թվացել Արևմուտքի մի շարք երկրների համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ըստ գործակալության տվյալների, առնվազն մեկ դաշնակից երկիր ենթադրել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերականգնել կապերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Bloomberg-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ Վլադիմիր Զելենսկու պլանում «որևիցե զարմանալի բան չկա» և այն չի հանգեցնի իրավիճակի լուրջ փոփոխությունների: Մեկ այլ անանուն պաշտոնյա Ուկրաինայի նախագահի պլանը բնութագրել է որպես «ցանկությունների ցուցակ»: Դաշնակիցները կարծում են, որ, չնայած իրենց նվիրվածությանը Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում, Վլադիմիր Զելենսկին պետք է հստակ ձևակերպի, թե ինչպիսին է իր պատկերացումը Ռուսաստանի հետ խաղաղության մասին:
Դաշնակից երկրներից մեկի առաջնորդը անհրաժեշտ է համարել Վլադիմիր Զելենսկու կամ այլ երկրների ներկայացուցիչների կողմից Վլադիմիր Պուտինի հետ կապերի հաստատումը: Մեկ այլ առաջարկով պետք է ուղղակիորեն դիմել Պուտինին՝ նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք G20 հանդիպումից առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում