Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Երևանում սեպտեմբերի 27-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում սեպտեմբերի 27-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ։

Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 27-30-ին աստիճանաբար կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում