Ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան
27/09/2024 13:40
Նմանատիպ
Իմ բոլոր աշուններն ատելի դարձրեցիր դու, պատերա՛զմ… ես իմ կոտրված ձեռքերով արթնացրի որդուս ու տվեցի քեզ… չիմանալով, որ դավադիր պատերազմ ես, արդեն դավաճանված…Այս մասին գրել է 44-օրա պատերազմում անմահացած ազգային հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
«Հիմա ատում եմ բոլոր աշունները, ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս, ատում եմ կյանքի դաժանությունը, որ հարկադրում է մեզ ապրել մեր որդիներից ավելի ու համակերպվել…
Ատում եմ… ու անդադար աղոթում, որ նրանք, ովքեր սկսեցին քեզ, տեսնեն նույն ցավը, ինչ մենք ենք տեսել, որ նրանք չմեռնեն, այլ միայն կորցնեն ամեն ինչ, ինչն իրենց համար թանկ է…Առավոտ լուսո աղոթքս առ Աստված… ու Արարատ…»,-գրել է Տոնոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում