Աստղագիտության միջազգային օլիմպիադայից մեր դպրոցականները վերադարձել են երեք ոսկի մեդալով
27/09/2024 16:23
Նմանատիպ
Սեպտեմբերի 15-22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացված Աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը 3 ոսկե մեդալ է նվաճել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
«Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տեսական, գործնական և դիտողական»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Միջազգային օլիմպիադային մասնակցել է 20 երկրի 96 աշակերտ, յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։
Հայաստանի թիմը ղեկավարել է Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ, միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Արտավազդ Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում