Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը մտադիր են մասնակցել Մայր Տաճարի վերաօծման արարողությանը
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, այս պահին, որոշել են մասնակցել Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: «Փաստինֆո»-ին այդ մասին ասել են քպամերձ շրջանակները։
Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանի «Փաստինֆոյի» հետ զրույցում հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։ «Մասնակցության որոշման մասին ըստ անհրաժեշտության կտեղեկացնեն լրատվամիջոցներին»,-հայտնեց նա։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն Սուրբ Տրդատի բաց խորանում, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին նախատեսված է Մայր Տաճարի վերաօծման արարողություն:
Մայր Աթոռից հայտնել են, որ ՀՀ իշխանություններին եւս հրավեր ուղարկել են մասնակցելու Մայր Տաճարի վերաօծմանը՝ ավելացնելով, որ դա ամենեւին չի նշանակում, որ հրաժարվել են իրենց գնահատականներից ու հրաժարականի մասին հայտարարությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում