Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է պատերազմի ընթացքում անհետ կորածների թիվը
27/09/2024 17:31
Նմանատիպ
Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Լեոնիդ Տիմչենկոն հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների թիվը կազմում է 55 հազար, որոնց մեծ մասը զինվորականներ են։ Այդ մասին հաղորդում է Kommersant-ը։
«Երբ անհետ կորածների գտնվելու վայրը հստակեցվում է, որոշ դեպքերում պարզվում է, որ քաղաքացին, օրինակ, գերության մեջ է։ Ցավոք, նրանցից ոմանք զոհված են լինում արդեն»,-Լեոնիդ Տիմչենկոն ասել է եթերում։
2023թ․ մայիսին Ուկրաինայում ստեղծվել է միասնական ռեեստր, որտեղ սկսել են ներմուծվել անհետ կորածների տվյալները։ Այդ ժամանակ անհետ կորածների թիվը 23 հազար էր։ 2024թ․ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ռեեստրում գրանցված 42 հազար քաղաքացու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում