ԱՄՆ-ն թույլ չի տա Կիևին հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքներին
27/09/2024 18:04
Նմանատիպ
ԱՄՆ-ը Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո չի հայտարարի Կիևին հեռահար զենք օգտագործելու արգելքի հարցում մոտեցման փոփոխության մասին, հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարին Ժան-Պիերը:
«Ես չեմ սպասում, որ այս կոնկրետ գործողությունների վերաբերյալ նոր հայտարարություններ կլինեն», – ասել է Ժան-Պիերը բրիֆինգի ընթացքում՝ ի պատասխան համապատասխան հարցի:
Այս մասին խոսակցություններ կարող են լինել, սակայն ոչ ԱՄՆ-ի մոտեցումների փոփոխության համատեքստում, հավելել է նա:
«Մեր մոտեցումները չեն փոխվել», – ընդգծել է Ժան-Պիերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում