ՄԱԿ-ը պահանջում է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը РИА Նովոստիի հետ զրույցում հայտարարել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է ուկրաինական հակամարտության դադարեցումը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի զինված ուժերի համար արևմտյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի խորքային հարվածների արգելքի վերացման հնարավորությունը:
«Մենք շատ հստակ ենք արտահայտվել՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է այն բանի վրա, որ ցանկանում ենք տեսնել այս պատերազմի ավարտը», – ասել է Դյուժարիկը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի ընթացքում՝ մեկնաբանելով հեռահար հարվածների արգելքի վերացման հնարավորությունը:
Դյուժարիկը շեշտել է, որ ՄԱԿ-ը շահագրգռված է հակամարտության դադարեցմամբ միջազգային իրավունքի, Գլխավոր ասամբլեայի բանաձևերի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության համաձայն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում