Բաքուն ջնջում է հայկական ժառանգությունն ու հայերի հետքերը ԼՂ-ում․ France 24
Նմանատիպ
Ֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած պատերազմի, հայաթափման ու տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
Ռեպորտաժում լրագրողը շեշտում է, որ մեկ տարի առաջ 120 000 հայեր ստիպված են եղել գաղթել իրենց տներից՝ Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառով։ Լրագրողներին չի թույլատրվել մտնել ԼՂ տարածք, սակայն սոցիալական մեդիայում հրապարակված ու արբանյակային պատկերների վերլուծությունից պարզ է դառնում Ադրբեջանի կողմից տարվող մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։
Պարբերականը նկատում է՝ հայկական տեղանունները փոխվել են ադրբեջանականով, 50-մետրանոց խաչը ՝ տապալվել։ 2023 թվականի արբանյակային լուսանկարներում արդեն երևում է, որ խաչը բաժանված է երկու մասի։
«Մուսուլմանական Ադրբեջանը վերացնում է քրիստոնեական պատկերագրությունը։ Շուշի քաղաքում նախ անհետացել են եկեղեցու երկու գմբեթները, ապա՝ քանդվել։ Ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունն է թիրախավորվել, այլև քաղաքական խորհրդանիշները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ԼՂ խորհրդարանի շենքը փլուզվում։ Տարածաշրջանի վերաբնակեցումն Ադրբեջանի նախագահ Ալիևի առաջնահերթությունն է։ Շուտով հայկական ժառանգության և հայերի հետքերը կվերանան ԼՂ-ից, քանի որ Բաքուն ջնջում է ամեն բան»-ռեպորտաժում նշում է լրագրողը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում