Ոչնչացվել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան․ «ՑԱԽԱԼ»-ի հայտարարությունը
Նմանատիպ
«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան ոչնչացվել է կազմակերպության՝ Բեյրութի հարավում գտնվող ստորգետնյա շտաբի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածների հետևանքով։ Այդ մասին պաշտոնապես հայտարարություն է տարածել Իսրայելի բանակի՝ (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
«Իսրայելական բանակի հրթիռները անշեղ ավիահարվածներ են հացրել «Հեզբոլլահ»-ի կենտրոնակայանի վրա։ Ավիահարվածները հասցվել են այն պահին, երբ կազմակերպության բարձրագույն ղեկավարությունը գտնվում էր շտաբ-բնակարանում և «զբաղված էր իսրայելական ժողովրդի դեմ ահաբեկչական գործողությունների համակարգմամբ»»,-ասված է ՑԱԽԱԼ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ սպանվել են նաև «Հեզբոլլահի» հարավային ճակատի հրամանատար Ալի Քարքիին և մի քանի այլ հրամանատարներ։ Ժամեր առաջ հաղորդվել էր, որ Նասրալլայի դուստրը ևս սպանվել է։
Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է սեպտմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների մասսայական պայթյուններից հետո, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, օգտագործում էին հիմնականում «Հեզբոլլահի»-ի անդամները։ Կատարվածի հետևում, Լիբանանի իշխանությունների պնդմամբ, կանգնած է Իսրայելը։
Սեպտեմբերի 19-ից սկսած՝ Իսրայելը նաև ավիահարվածներ է հասցնում Լիբանանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում