Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցման հարցը
28/09/2024 14:22
Նմանատիպ
Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
«Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման վերաբերյալ տեխնիկական հարցերը քննարկման փուլում են»,-տեղեկացրել են գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցման նախագծի աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջից։ Երևանում չեն բացառել, որ նոր կամուրջը կառուցվի գործողին զուգահեռ։ Գոյություն ունեցող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում