Պետական այրերին Մյուռոնօրհներքին հրավիրելը կապ չունի իշխանության հրաժարականի պահանջի հետ
Նմանատիպ
Իշխանության ներկայացուցիչներին Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման արարողությանը հրավիրելու հանգամանքը կապ չունի նրանց հրաժարականի պահանջի հետ, որը հնչեցրել է Եկեղեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում, Մյուռոնօրհնեքի արարողության մեկնարկից առաջ, ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ըստ նրա՝ Եկեղեցին մամուլից է տեղեկացել, որ պաշտոնյաները վաղը մասնակցելու են Տաճարի վերաօծմանը։ են։
«Մյուռոնօրհնության և Տաճարի վերաօծման առիթով հրավիրված են բոլորը՝ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, կառավարության անդամներ, Եկեղեցու համար կարևոր է միասնության ապահովման գրավականը, Եկեղեցին վեր է։ Կարևոր են պետականության մեր ինստիտուտները, յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցությունը։ Եկեղեցին հաշտության կողմնակիցն ու ապահովողն է»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում