Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ․ Վեհափառ
Նմանատիպ
Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանն ու հայ կյանքը պարպել ազգային և հոգևոր բովանդակությունից: Այս մասին Մայր տաճարի վերաօծման ժամանակ հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Նվիրական այս պահին մեր հոգում արձգանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատեր Մովսեսին ուղղված ամենակալ Տիրոջ խոսքը՝ սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես: Բարձյալի օրհնությամբ սուրբ է հայրենի մեր երկիրը, ուր ջրհեղեղից հետո Աստված ընդունեց Արարատի հովհանու ներքո Նոյ նավապետի առաջին ընծայաբերությունը և ուխտ հաստատեց մարդկության հետ ասելով՝ այլևս չեմ անիծի երկիրը մարդկանց գործերի համար, սուրբ է արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու հայոց նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը»,-ասաց կաթողիկոսը:
Վեհափառը նշեց, որ նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարը վերստին իր դռներն է բացում հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում