«Հեզբոլլահ»-ը նոր առաջնորդ ունի

«Հեզբոլլահ»-ը նոր առաջնորդ ունի

«Հեզբոլլահ»-ի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆի ադ-Դինը՝ իսրայելական ավիացիայի հարվածից զոհված Հասան Նասրալլայի զարմիկը։ Այդ մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

Նշվում է, որ նա ավելի վաղ զբաղեցնում էր շարժման գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Նասրալլան սպանվել է սեպտեմբերի 27-ին Բեյրութի հարավային հատվածի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։ Նշվել է, որ այդ ժամանակ Նասրալլան գտնվում էր կազմակերպության ստորգետնյա կենտրոնակայանում՝ բունկերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում