Telegram-ում նոր գործառույթներ կհայտնվեն

Telegram-ում նոր գործառույթներ կհայտնվեն

Համաձայն «Код Дурова» տելեգրամյան ալիքի՝ Telegram մեսենջերում շուտով կհայտնվեն թվային նվերներ։ Այդ նվերները կհիշեցնեն անիմացիոն ստիկերներ, որոնց թվում կլինեն ճայթուկներ, լողացող բադիկ, ծաղրաղուներ և այլն։

Նվերները զրուցակցին ուղարկելիս  էկրանին կհայտնվեն նաև համապատասխան էֆեկտներ։ Բացի այդ, օգտատերերը կարող են անանուն ուղարկել ստիկերները։ Այդ դեպքում հասցեատերը չի տեսնելու, թե ով է ուղարկողը․ տեսանելի կլինի միայն նվերն ուղարկելու ամսաթիվը։ Որոշ նվերներ հնարավոր կլինի ուղարկել սահմանափակ թվով․ անվերջ նույն նվերից հնարավոր չի լինի ուղարկել։

Նվերներով կթույլատրվի Telegram հարթակում «աստղեր» գնել։ Մեկ աստղը կարժենա մոտավորապես 1,9 ռուբլի։ 

Ըստ աղբյուրի՝ օգտատերերը կարող են ստանալ նաև հատուկ բաժին նվերներով, որտեղ դրանք հնարավոր կլինի ոչ միայն պահպանել, այլև՝ փոխանակել «աստղերով»՝ ալիքների վճարովի ծառայություններից օգտվելու կամ Toncoin-ի վերածելու համար։

Հիշեցնենք, որ ներքին արժույթը ներդրվել է մեսենջերում այս տարվա հունիսից։ Վերջինիս օգնությամբ օգտատերերը կարող են օգտվել հավելվածից, հարթակում թվային վճարումներ անել ապրանքների և ծառայությունների դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում