«168 ժամ». «Նաիրիտը»՝ հերթական փորձության առաջ

«Մեր տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խոստացված առաջարկությունների փաթեթը: Այն փաթեթը, որը դեռ պետք է ներակայացներ օգոստոսի վերջին, ապա՝ սեպտեմբերի 15-16-ին, ապա՝ սեպտեմբերի վերջին…

Սույն «փաթեթ» կոչվածի բուն բովանդակությունը բաղկացած է ընդամենը 2 էջից:

Ընդ որում, դրանում ներառված առաջարկությունները ոչ թե գործարանի վերագործարկման, այլ բոլորովին այլ նպատակ են հետապնդում: Առաջարկվում է զգալիորեն կրճատել աշխատակազմը և առաջին հերթին՝ կենսաթոշակի տարիքի աշխատակիցներին:

Արդյունքում՝ ներկայից 2246 աշխատակցից կարող են գործարանում մնալ 478 աշխատակիցներ: Այս արտոնյալների աշխատավարձի և գործարանի պահպանության, անվտանգության անհրաժեշտ միջոցաառումների իրականացման համար կհատկանցնեն մոտ 365 հազար դոլար: Թե որտեղի՞ց է կառավարությունը հայթայթելու այդ գումարը՝ պարզ չէ: Սակայն խնդիրը միայն դա չէ: Այս փոփոխությունների արդյունքում «Նաիրիտը» կզրկվի իր հիմնական մասնագետներից, այսինքն՝ կգլխատվի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում